fbpx
Սպորտ

Համոզիչ հաղթանակ էր․ Պուտինը՝ Նուրմագամեդովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է UFC-ի մարզիկ Խաբիբ Նուրմագամեդովին ու կիսվել Դաստին Պուրյեի նկատմամբ Նուրմագամեդովի տարած հաղթանակի տպավարություններով․

«Համոզիչ հաղթանակ էր։ Շատ լավ մենամարտ էր՝ գեղեցիկ, արդար։ Ես նայել եմ։ Շատ լավ, դասական խեղդող հնարք էր՝ չսեղմելով մրցակցի կոկորդը։ Ճիշտ է, ճիշտ է, ես տեսել եմ։ Երկու կողմից էլ դու սեղմել էիր, ինչպես և պետք է։ Ամեն ինչ արդար էր», – Պուտինի խոսքեը մեջբերում է russian.rt.com-ը։

Հիշեցնենք, որ Պուրյեի ու Նուրմագամեդովի միջև հանդիպումը կայացավ սեպտեմբերի 7-ին։ Հաղթեց ռուս մարզիկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ