Հունաստանում փակ տարածքներում դիմակ են կրում, չնայած, որ պատվաստման լավ ցուցանիշ ունեն ու հիվանդացությունն էլ կառավարելիի շրջանակներում է։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Առանց ստիպելու, մարդիկ հոգալով իրենց առողջության մասին և դրսևորելով հարգանք շրջապատի նկատմամբ հանգիստ կրում են դիմակ», – նշել է պաշտոնյան:
Նա համոզվածություն է հայտնել, որ մենք էլ կարող ենք առանց պարտադրանքի հանրային պատասխանատվություն դրսևորել և կրել դիմակ փակ տարածքներում։
«Դիմակ կրելը ինչ է՞, որ չանենք մեր մեծերին պաշտպանելու համար», – ավարտել է խոսքը Ավանեսյանը:


