fbpx
Քաղաքականություն

Հանցավոր խեղկատակությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը․ Սեֆիլյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Դատավորի պաշտոն զբաղեցնող Մեսրոպ Մակյանը երեկ որոշեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Սասնա Ծռերի վեց ապստամբներին։

Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հանցավոր խեղկատակությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է այն օրեցօր աճում՝ սպառնալով ամբողջությամբ կլանել ու խժռել մեզ։

Արդեն պարզ երևում է, թե Կրեմլի համակարգմամբ երկու տարի առաջ հեղափոխության և ազգային շահերի հաշվին տեղի ունեցած գործարքը ինչ աղետալի վերջաբան է նախատեսում մեզ համար։

Գործարքի մի կողմում հեղափոխության ալիքը թամբած ներկաներն են, իսկ մյուս կողմում՝ պետությունը զավթած նախկինները՝ իրենց կրեմլյան տերերի հետ միասին։

Գործարքի հիմնական պայմաններից մեկն է՝ խափանել իրական հեղափոխությունը և ամեն ինչ անել, որ ապստամբները դատվեն ու հալածվեն։

Դա էր իրական պատճառը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չէր շտապում բանտից ազատել ռազմագերիներին և քաղբանտարկյաներին, թե ինչու էր վկայակոչում բռնապետության օրենքներն ու դատարանները, որ իբր ինքը օրինապահ է և չի կարող ուղղակի բանտի դռները բացել և նրանց ազատ արձակել։

Դա է պատճառը, որ ապստամբները մինչ օրս ամբաստանյալ են, նրանցից երկուսը՝ բանտված ռազմագերի և դատվում են նախորդ ռեժիմի թխած գործով՝ նրա ենիչերի դատավորի ու դատախազների միջոցով։

Գործարքի այս երկու կողմերն իրենց սև-սպիտակ խաղն են խաղում, իսկ խաղասեղանին դրված է մեր պետականությունն ու ապագան։

Նախկինների ենիչերիներից Մեսրոպ Մակյան անունով դատավորի պաշտոն զբաղեցնող անձը Սասնա Ծռերին բերման ենթարկելու մասին որոշմամբ բացահայտում է նախկինների և ներկաների միջև ուժերի հարաբերակցության այսօրվա վիճակը։

Ավարտվում է ներկաներից մեր ազգային շահերի հաշվին հնարավորը քաղելու փուլը, որին, ըստ Կրեմլի և նրա հայաստանյան խամաճիկների, պետք է հաջորդի ներկաների հեռացումը և չեկիստական կառավարման հաստատումը։

Ուզում եմ այս բոլորին տեղեկացնել, որ հանուն ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետության մղվող ազատագրական պայքարի տերը ազգի կորիզն է և նրան անտեսելու ու հալածելու միջոցով չեզոքացնելու ձգտումը պարզապես ծիծաղելի է։

Ինքնիշխան ազգային-ժողովրդավարական պետություն ունենալու մղումը բնական և օրինաչափ է։

Հասել է այն իրականություն դարձնելու ժամանակը և այդ ժամանակն անշրջելի է։

Իսկ պետության զավթման գործիքների շարքին դասվող Մեսրոպ Մակյանին և նրա նմաններին տեղեկացնում եմ, որ խստագույնս պատժվելու են իրենց կատարած հանցագործությունների համար»։

https://www.facebook.com/jirayr.sefilian.7/posts/3274193615978047

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ