fbpx
Սպորտ

Սևիկյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին

Իսպանական «Լևանտեի» աջ վինգեր Էդգար Սևիկյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ։

«Քննարկվել է Հայաստանի հավաքական հրավիրվելու հարցը, բայց ես դեռ վերջնական պատասխան չեմ տվել, քանի որ հստակ որոշում չկա, Զախարյանը խաղում է Ռուսաստանի հավաքականում, Սպերցյանն ու Բայրամյանն ընտրել են Հայաստանը, ես հարգում եմ ցանկացած ընտրություն։

Կրտսեր եղբայրս՝ Էրիկը, հրավեր է ստացել Հայաստանի երիտասարդական հավաքական, նա առաջարկներ չունի Ռուսաստանից: Հնարավոր է նաև, որ մեզնից մեկը հանդես գա Ռուսաստանի, իսկ մյուսը Հայաստանի հավաքականում»,- ասել է Սևիկյանը «Коммент шоу» հաղորդման ժամանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ