Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այս օրերին ոչ պաշտոնական այցով գտնվում եմ Երևան քաղաքում, որտեղ քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը,
քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=165422455190565&id=107605687638909