Հանդիպել ենք ցեմենտ արտադրողների խնդիրներին ծանոթանալու համար. Հայկ Սարգսյան

Հրապարակող՝

Հանդիպել ենք ցեմենտ արտադրողների խնդիրներին ծանոթանալու համար. Հայկ Սարգսյան

Ամենադիտվածներ

Այսօր Ազգային ժողովի նիստում իր ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը անդրադառնալով այն խոսակցություններին, ըստ որոնց՝ որոշ պատգամավորներ գաղտնի ու իրենց նպատակներով ուղղորդվելով հանդիպում են ունեցել ցեմենտ արտադրողների հետ՝ նրանց համար հարկային արտոնություններ սահմանելուց առաջ, նշեց.

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ երեկ իմ աշխատասենյակում հանդիպում ենք ունեցել ցեմենտ արտադրող երեք գործարաններից երկուսի տնօրենների, սեփականատերերի հետ և լսել իրենց մտահոգությունները»,- ասաց Սարգսյանը՝ պնդելով, որ փորձել է կապվել նաև Արարատի ցեմենտի գործարանի ղեկավարի հետ, բայց չի կարողացել։

Պատգամավորը նշեց, որ հանդիպումներում որևէ շահադիտական ցանկություն չի եղել․ խնդիրը եղել է ցեմենտ արտադրողների խնդիրներին ծանոթանալը։

Ամենաթարմ