Սպորտ

Աթլետիկո-Չելսիի հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում

«Աթլետիկոյի» ու Լոնդոնի «Չելսիի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում:

Իսպանիայի առաջնության առաջատար «Աթլետիկոն» անգլիական ակումբին կընդունի փետրվարի 23-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում:

ՈւԵՖԱ-ն փոխել է հանդիպման անցկացման վայրը, քանի որ «Չելսին» Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով չի կարող մեկնել Մադրիդի: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին Լոնդոնում:

Այս մասին տեեկանում ենք ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ