Արցախի ԱԺ-ում կայացել է 2 հանձնաժողովների համատեղ նիստ

Ամենադիտվածներ

Արցախի ԱԺ-ում կայացել է 2 հանձնաժողովների համատեղ նիստ

Հունիսի 16-ին Արամ Հարությունյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, հայտնում են Արցախի ԱՀ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ 2019թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը և Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի ոլորտների 2019թ-ի պետական բյուջեի հաշվետվությունը, նշել է, որ նախորդ տարում ոլորտների համար նախատեսվել է 15 մլրդ 252մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 15մլրդ 260մլն դրամ, ծախսը՝ 15մլրդ 22մլն դրամ:

Նախարարի փոխանցմամբ՝ մշակութային ծառայությունների համար հաշվետու տարում նախատեսվել է 1մլրդ 523մլն 918հազ դրամ, ճշտված պլանը՝ 1մլրդ 519մլն 099հազ դրամ, ծախսվել է 1 մլրդ 466մլն 778հազ դրամ կամ 96,6%-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հաջորդիվ սպորտի և երիտասարդության ոլորտների նախորդ տարվա բյուջեի կատարողականն է ներկայացրել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:

Նախարարի խոսքով՝ հանրապետությունում սպորտի զարգացման համար նախատեսված 373մլն 203հազ դրամից կատարվել է 352մլն 246հազ դրամը, կամ՝ 94,4%-ը, իսկ երիտասարդության հարցերի ոլորտի զարգացման համար հատկացված 34մլն դրամից, կատարվել է 32մլն 443հազ դրամը, կամ՝ 95,4%-ը: Այնուհետև նախարարը ներկայացել է ոլորտների ծախսերն ըստ գերակա ուղղությունների:

Պատգամավորները կառավարության անդամներին են առաջադրել գիտական ծրագրերին, գյուղական դպրոցներում մասնագետների ապահովմանը, բարձրագույն ուսուցման անվճար համակարգին, համալսարանների հավատարմագրմանը, մարզֆեդերացիաներին գումարների հատկացման սկզբունքներին, դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը վերաբերող այս և մի շարք այլ հարցեր:

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();