Օլիմպիական խաղերի ենթակառուցվածքների մեծ մասը հասանելի կլինի 2021-ին

Ամենադիտվածներ

Ճապոնիան ակնկալում է օլիմպիական խաղերն անցկացնել հանդիսականներով․ Սինձո Աբե

Տոկիոյի օլիմպիական խաղերի ենթակառուցվածքների 80 տոկոսը հասանելի կլինի 2021 թ. ամռանը: Այս մասին հաստատել են կազմկոմիտեի ներկայացուցիչները։ Բանակցություններ են ընթանում օլիմպիական գյուղն ու մամուլի գլխավոր կենտրոնն օգտագործելու հնարավորության վերաբերյալ, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Որոշ կառուցապատողներ որոշել են օլիմպիական ավանի բնակարանների վաճառքը սկսել 2021թ․։ Մնացածի հետ հարկ կլինի գնալ փոխզիջման։

Նշվում է, որ Տոկիոյի քաղաքային իշխանությունները վերահսկում են բանակցությունները և անհրաժեշտության պարագայում կաջակցեն կազմկոմիտեին։

Բարդ իրավիճակ է ստեղծվել ցուցահանդեսային տարածքի հետ։Մի շարք ընկերություններ նախնական պատվերներ են կատարել, ինչը դժվար կլինի չեղարկել։ Ինչ վերաբերում է հովանավորներին, ապա գործընկերների 2 / 3 –ը դեռ որոշում չի կայացրել եղած պայմանագրերը երկարաձգելու մասին։ Մտավախություն կա ,որ համաճարակի պատճառով մարդկային հոսքի նվազում կլինի, ինչը կարող է բացասաբար ազդել գովազդի արդյունավետության վրա։ Ավելի վաղ հայտարարվել էր ,որ կազմկոմիտեն ռեկորդային՝ 33 միլիարդ գումար էր հավաքել հովանավորչական համաձայնագրերի շնորհիվ։

Կազմկոմիտեի գործադիր տնօրեն Թոշիրո Մոտին ասել է, որ այժմ չկա մեկը, որ կկարողանա խոստանալ , թե օլիմպիական խաղերը կկայանան 2021թ․։ Բայց Ճապոնիան վճռական է տրամադրված և հույս ունի հյուրընկալել մարզահանդեսը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();