Դանիացի դերասան Մադս Միկելսենը, ով Հանիբալ հեռուստասերիալի աստղն է, խոստովանել է, որ ֆիլմերում նախընտրում է ավելի իրատեսական կերպարների դերերը։ Այս մասին նա խոսել է GQ ամսագրին տված հարցազրույցում։
Դերասանի խոսքով՝ իրեն ավելի մոտ են պարտվողների և հակառակորդների դերերը, քանի որ նրանք ավելի շատ իրականն ունեն։ «Այս բաների համադրությունը՝ իրական բան անելը և սիրելի լինելը, ինձ համար այնքան էլ հետաքրքիր չէ: Ինձ դուր չի գալիս անկյունում գտնվող սիրունիկը՝ աչքերի վրա թափվող մազերով: Դա ես չեմ. Այդ պարտվողները զվարճալի են: Որովհետև մենք ճանաչում ենք նրանց: Երևի դուք ինքներդ էլ մի անգամ նման իրավիճակում եք եղել»,- ասեո է դերասանը։
2022 թվականին Միկելսենը ակնարկել է նկարիչ Ջոնի Դեփի վերադարձի մասին «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմում։ Դերասանը խոստովանել է, որ իրեն անհանգստացրել է Գրինդելվալդի դերից Դեփի հեռացումը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ վեճի պատճառով։