Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը իր Facebook-ի էջում գրել է.
«Հանքերի մասին, որոնք մեր քթի տակ են. սա Ամուլսարը չի, սա Երևանն է: Էրեբունի վարչական շրջանում, տարիներ շարունակ, շահագործվում է քարհանք: Թե ինչ փոշի է առաջացնում հանքը, կարող եք տեսնել լուսանկարներում:
Ի դեպ, հանքը շահագործող ընկերության վկայականում հայտնաբերվել է հողամասի ոչ նպատակային օգտագործում: Վկայականում 5000քմ հողամասի նպատակային նշանակության դիմաց գրված է «Գյուղատնտեսական և բարեկարգման աշխատանքներ»: Փաստացի, պարզվել է, որ հողամասն օգտագործվում է հանքարդյունաբերական նպատակով, մասնավորապես՝ կազմվել է խճաքարերի արտադրություն:
Այս հիմքով էլ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմել է վարչական արձանագրություն և տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100 պատիկի չափով»:
https://www.facebook.com/kubatyan/posts/10217394005274280