fbpx
Աշխարհ

Հանրապետականնեը կասեցրել են Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը

ԱՄՆ-ի սենատում հանրապետականների մեծամասնությունն արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները սահմանափակող օրինագիծը առանց Կոնգրեսի հաստատման Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար, որի մասին վկայում են սենատում քվեարկության տվյալները։ ԱՅս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 100 ձայնից 60 կողմ: Ներկայումս դեմ են քվեարկել արդեն 41 սենատոր, կողմ՝ 45: Քվեարկությունն ուղիղ հեռարձակվում է C-Span ինտերնետ կայքում:

Օրինագծի հարցով սենատի նիստը մեկնարկել էր առավոտյան ժամը 5-ին և, չնայած քվեարկությունը դեռ շարունակվում է, ակնհայտ է, որ նախաձեռնությունն արդեն իսկ չի հավաքում անհրաժեշտ ձայներն այն ընդունելու համար: Կոնգրեսի ներկայիս կազմում հանրապետականները մեծամասնություն են կազմում. նրանց պատկանում է 100 մանդատից 53-ը, 45 մանդատը դեմոկրատներինն է, ևս 2 սենատոր անկախ են:

Օրինագծի համահեղինակներից մեկը՝ սենատոր Թիմ Քեյնը համարում է, որ անհրաժեշտ է սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորություններն առանց Կոնգրեսի հաստատման Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առումով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ