fbpx
Իրավական

Գինեվետ․ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել հանրային լսումների խախտումների վերաբերյալ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և ՀՀ դատախազություն

2024թ․ հուլիսի 10-ին Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում կայացած հանրային քննարկումների ժամանակ հանրության մասնակցությունը և կարծիք արտահայտելը խոչընդոտելու հիմքով «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե և ՀՀ Դատախազություն։

Հիշեցնենք, որ 2024թ․ հուլսի 10-ին Արարատի մարզի Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում «ՕՐԴ» ՍՊ ընկերությունը հանրային քննարկում էր նախաձեռնել Արարատի մարզի Կարմիրսարի կրային մերգելների (կավակրաքարերի) հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։
Հանրային լսումը մեկնարկեց թեժ և լարված մթնոլորտում։

Ոստիկանները խոչընդոտեցին Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանի և շատ բնակիչների մուտքը նիստերի դահլիճ, պատճառաբանելով շոգն ու տարածքի փոքր լինելը։ Այդպիսով, ազդակիր բնակավայրերի բնակիչները հնարավորություն չունեցան մասնակցել հանրային լսմանը և հարցեր ուղղել նախաձեռնողներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ