Կատալոնական «Բարսելոնան» նոր պաշտպան կփորձի ձեռք բերել՝ դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենի վնասվածքից հետո։
Ըստ Todofichajes-ի, «Բարսելոնայում» պատրաստ են դիտարկել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստներից մեկին:
Կատալոնական գրանդի համար հավանական տարբերակներից են Մատս Հումելսը, Մարիո Հերմոսոն և Ժոել Մատիպը։
Հնարավոր է, որ այս եռյակից մեկը համալրի Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմը։