Խոզապուխտի գործածությունը ինչի՞ պատճառ կարող է դառնալ

Ամենադիտվածներ

Խոզապուխտի գործածությունը ինչի՞ պատճառ կարող է դառնալ

Գիտնականները վաղուց են պարզել, որ խոզապուխտի ամենօրյա գործածությունը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, սակայն անգլիացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ապխտած խոզի մսի հաճախակի գործածությունը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան նախկինում էր ենթադրվում։

Գիտնականները պարզել են, որ խոզապուխտի, խոզի լյարդի և խոզի մսից պատրաստված այլ ապխտած մթերքի գործածությունը լրջորեն կապված է հեպատիտ Е վիրուսի (HEV), որը սովորաբար փոխանցվում է կղանքով աղտոտված խմելու ջրի միջոցով և ախտահարում է լյարդը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Emerging Infectious Diseases պարբերականում։ Դրա ընթացքում գիտնականներն ուսումնասիրում էին HEV վարակի ռիսկային գործոններն Անգլիայում արյան դոնորների շրջանում։

Հետազոտությանը, որն անցկացվել է 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է HEV ՌՆԹ-դրական 117 դոնոր և ՌՆԹ-բացասական 564 դոնոր։ Դրա շրջանակներում բոլոր մասնակիցները պատմել են իրենց ճանապարհորդությունների, կենդանիների ու շրջակա միջավայրի հետ շփման, ալկոհոլի ու դեղորայքի գործածության և այլ հիվանդությունների առկայության մասին։
Քանի որ HEV-ի ինկուբացիոն շրջանը կազմում է 2-9 շաբաթ, բոլոր կամավորներին գիտնականները խնդրել են օրագրեր վարել։ Կամավորների սննդակարգում ներառված 19 մթերքից 14-ը կապված էին HEV-ի հետ։ Ընդ որում դրանց զգալի մասը կենդանական ծագման մթերք էր, այդ թվում՝ խոզապուխտ, աղով մշակված խոզի միս և խոզի լյարդ։

Հատկանշական է, որ մասնակիցների մեծ մասի մոտ չկային ախտանշաններ, իսկ լինելու դեպքում էլ դրանք ընդհանուր բնույթի էին ու ներառում էին հոգնածություն, գլխացավեր ու հոդացավեր։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();