Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
- Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել՝ քովիդի դեմ պայքարի մասով
- ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի կողմից մրցանակի է արժանացել
«Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը»,- ասվում է հաղորդագրության մեջ: