fbpx
Քաղաքականություն

Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է․ Ալեն Սիմոնյան

Ես համարում եմ, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտնելով, որ նիստին քննարկվել է նաև Հանրային խորհրդի հարցը:

«Ես ներողություն եմ խնդրում, գուցե սուր բառի համար, բայց ես համարում եմ, որ դա անիմաստ կառույց է, ոչ թե նրա համար, որ ես եմ այդպես ասում, այլ, տեսնելով այդ կառույցի գործունեությունը: Չգիտեմ՝ կա՞ մի լրագրող, ով կնշի հիմա մի քանի գործողություն, որ այդ կառույցը արել է և ՀՀ հանրային կյանքում դա նշանակություն է ունեցել»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իշխանափոխությունից հետո շարունակում է պաշտոնավարել, Սիմոնյանն ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։

«Մեծ հաշվով՝ համարում եմ, որ այդ կառույցն անելիք չունի: Երբ նայում ես այդ կառույցի պատմությունը, հասկանում ես, որ այդ կառույցը որևէ պտուղ չի տվել»,-նշեց նա:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հրաժարականին` Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախ չի հասկանում, թե ինչու այդքան քննադատություններից հետո Մանուկյանը նման որոշում չի կայացնում, եթե իրեն տեսնում է քաղաքական դաշտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ