fbpx
Աշխարհ

Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստ

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Առցանց հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Հանդիպման օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության զարգացման վիճակը և հեռանկարները, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեության հիմնական ասպեկտները: Ամփոփվելու են կազմակերպությունում ՌԴ նախագահության արդյունքները, որոնք կանցնեն Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ-ի փոխգործակցությանը ՄԱԿ-ի հետ `շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ