ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի առաջադրվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այս մասին ТАСС-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Բելառուսի կողմից ներկայացրած թեկնածուի համաձայնեցման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերն ուղարկվել են ՀԱՊԿ անդամ պետություններին դեռևս 2018 թվականի դեկտեմբերին», – ասել է նա:

Սեմերիկովը նշել է, որ քանի որ կազմակերպության փաստաթղթերի համաձայնեցման և համաձայնագրերի կնքման ժամկետը չի կարգավորվում՝ անհնար է ասել, թե երբ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը կհաստատվի:

 

Ամենաթարմ