Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, դրա կապին` ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությանն ու հնարավոր զարգացումներին։
- Ժողովուրդը ձեզ չի ներելու, եթե իմանա, որ կարող էիք օգնել Ռուբինյանին, բայց չեք արել․ Վարդանյան
- Փաշինյանը ստիպված սովետի կագեբեական կոռումպացված, կրիմինալ ու հետադիմական համակարգից ազատվելու քայլի է դիմելու․ Այվազյան
«Իշխանությանը մենակ չի կարելի թողնել Ռուսաստանի, Թուրքիայի և կոռումպացված ընդդիմության արանքում: Այդ երեք կողմերի երազանքն է, որպեսզի ժողովուրդը վազն լինի: Վախենամ, որ նաև իշխանության ներսում լինեն դա երազողներ, ուղղակի ինձ անհայտ է, թե մինչև որ մակարդակում են նրանք գործում:
Ինչպես ՀՀ այն քաղաքացիները, որ քվե են տվել այս իշխանությանը, ես նույնպես չեմ ցանկանում սխալված լինել և տեսնել, որ ամբողջ համակարգով՝ թե թշնամիները, թե իշխանությունները, թե կոռումպացված ընդդիմադիրները, թե պապանձված ընդդիմությունը, մեզ տանում են դեպի անդունդ:
Ցավոք, իշխանության փակած վարագույրներն ու կուլիսները հենց այդ ռիսկերի մասին են խոսում:
Գիտեմ, որ դիմելն էլ անիմաստ է, կոչ անելն էլ անիմաստ է, որ բացվեն և ներկայացնեն հանրույթին, բայց վստահ եմ, որ նրանցից շատերը կկարդան սա ու ամենակարևորը՝ զգույշ կլինեն ռուսուլմանացումից:
Ռուսուլմանացումն այն է, ինչ կատարվել է մյուս երեք ղեկավարների օրոք: Թուրքիայի հետ հարաբերությունների ստեղծման ճանապարհին, որը միշտ ավարտվել է անփառունակ, Հայաստանն էլ ավելի կախված է դարձել Ռուսաստանից: Այս անգամ կախվածությունն արտահայտվելու է անկախության կորստով, հակառակ դեպքում՝ ինքնիշխանության ձեռքբերմամբ: Այս գործընթացը հիմնականում կախված է ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից, որից պարզ կդառնա, թե ինչ աստիճանի լարում կգնա և որ մեկն իր նահանջի մասին կհայտնի, բայց միևնույն ժամանակ նաև մեզնից է կախված, մեր կողմնորոշումից, մեր ընտրությունից, թե ինչ կարող է տեղի ունենալ աշխարհում, հատկապես մեզ հետ:
Ամեն դեպքում, կարծում եմ, որ իշխանությունը ստիպված գնալու է ինքնիշխանության ճանապարհով, որի ժամանակ էլ բյուրեղանալու է Հայաստանի Հանրապետության շահը, շահը սպասարկող քաղաքացիները, քաղաքական գործիչներն ու ուժերը, ինչպես նաև հասարակական մյուս բոլոր շերտերը: Իսկ այս կարծիքի սխալ դուրս գալու պարագայում, նաև առաջինի կարծիքի որոշ էտապներին, Հայաստանը թևակոխելու է հեղաշրջման փորձերի տուրբուլենտության մեջ, այնուհետև հեղափոխության ավարտական փուլ», – գրել է Այվազյանը: