fbpx
Աշխարհ

Հարավաֆրիկյան Հանրապետությունը  անցնում է մեկուսացման ռեժիմի

Հարավաֆրիկյան Հանրապետությունը  կորոնավիրուսի տարածումը կանխելու համար 21 օրով լիարժեք մեկուսացման ռեժիմ է սահմանել։

ՀԱՖ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հրամայել է, որ հարավաֆրիկացիները  մնան տանը և դուրս գան միայն սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև դեղորայք գնելու համար։

Ըստ հրամանի՝ սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 26-ի կեսգիշերից մինչև ապրիլի 16-ը։

Բացի այդ արգելվելու են ուղևորությունները և կարանտինային միջոցառումները։

Նախագահ Ռամաֆոսան նշել է, որ հաստատված դեպքերի թիվն Հարավային Աֆրիկայում ընդամենը 8 օրվա ընթացքում վեց անգամ մեծացել է, և զգուշացրել է, որ այդ թիվը կարող է աճել։

Կարանտինի պահպանմանը կետևեն բանակը և ոստիկանությունը։

ՀԱՖ-ում կա կորոնավիրուսով վարակվածության 552  հաստատված դեպք։Այս պահին ամենաբարձր ցուցանիշն Աֆրիկայում, որը  շատ ավելի ցածր, քան Եվրոպայում և Ամերիկայում։ Մինչ այսօր երկրում մահվան դեպք չի գրանցվել։

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Աղբյորը՝  CNBC-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ