fbpx
Իրավական

ԱՄՆ-ում հարձակվել են հայկական վարժարանի վրա (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հինգշաբթի լույս ուրբաթի գիշեր ադրբեջանամետ և թրքամետ խուլիգանները հարձակվել են Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական Ազգային վարժարանի և դրան կից գտնվող Հայ կենտրոնի վրա։

Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Նշվում է, որ հարձակվողները շինությունների արտաքին պատերի վրա հայհոյանքներ են գրել ու ներկել են ադրբեջանական դրոշի գույներով։

Ըստ աղբյուրի՝ վարժարանի տնօրինությունն ու ՀՅԴ Սան Ֆրանցիսկոյի «Քրիստափոր» կոմիտեն համագործակցում են քաղաքի իրապահ մարմինների հետ, որպեսզի ազգային ատելության հողի վրա արված այս հարձակումը բացահայտվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ