fbpx
Սպորտ

Լավ կլիներ, եթե նոր հարձակվող ձեռք բերեինք․ Էրիկ տեն Հագ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է նոր հարձակվող ձեռք բերելու անհրաժեշտության մասին։

«Կարծում եմ՝ դա մեզ կօգնի։ Պետք է ունենալ ավելի շատ տարբերակներ: Յուրաքանչյուր դիրքի համար թիմին անհրաժեշտ է երկու խաղացող:

Այս մրցաշրջանում մենք ընտրություն չունեինք որոշ դիրքերում, օրինակ՝ հարձակվողի, ձախ պաշտպանի դիրքի համար։ Սա բացասաբար է անդրադառնում արդյունքների վրա»,- Տեն Հագի խոսքն է մեջբերել BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս ունի երկու կենտրոնական հարձակվող՝ Ռասմուս Հոյլունդը և Անտոնի Մարսիալը։ Այս մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում դարձել է 13 գոլի հեղինակ։ Ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում 2 գոլ է խփել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ