fbpx
Աշխարհ

Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին

Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։

Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։

«Օպերացիան, մեր տեսանկյունից, ավարտվել է, սակայն զինված ուժերը պատրաստ են և անհրաժեշտության դեպքում կգործեն»,- ասել է Բաղերին, որի խոսքերը մեջբերում է իրանական «Press TV» հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ գործողությունը «լիովին հաջող է անցել»։

Գլխավոր շտաբի պետը զգուշացրել է, որ Իրանը «համարժեք պատասխան» կտա, եթե Իսրայելը որոշի հարձակվել «իրանական շահերի, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց վրա»։

Իրանական լրատվամիջոցների օպերացիան ստացել է «Խոստման կատարում» անվանումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ