Ժորժինյո Վեյնալդումը խոստովանել է, որ մեծ հարգանքով է լցվել իր թիմի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի նկատմամբ «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո:
«Խաղից հետո ես էլ ավելի շատ եմ հարգում Ֆիրմինոյին: Ես առաջ էլ էի հարգում նրա աշխատանքը հարձակման գծում, բայց այդ խաղում շատ ավելին տեսա:
Մենք «Բարսելոնայի» հետ խաղից հետո զրուցեցինք, ու ես ասացի, թե որքան եմ հարգում իրեն ողջ մրցաշրջանի ընթացքում հարձակվողի դիրքում ցուցադրած խաղի համար, քանի որ դա շատ դժվար է», – Վեյնալդումի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: