BBC-ի հաղորդմամբ դերասանուհի և գրող Ջուլի Ուոլթերսի մոտ երրորդ աստիճանի քաղցկեղ է հայտնաբերվել։
Ուոլթերսի հաստ աղիքում երկու ուռուցք է հայտնաբերվել։ Դերասանուհին ուռուցքի մասին իմացել է 1,5 տարի առաջ, սակայն մտածել է,որ բժիշկները սխալվել են։ Վերջերս նա կրկին դիմել է բժշկի և Ուոլթերսի խոսքով՝ «Առեղծվածային այգի» ֆիլմը կարող է վերջինը լինել իր համար։
Ջուլի Ուոլթերսը Հարի Փոթերի մասին ֆիլմերում խաղացել է Մոլի Ուիզլիի դերը, նկարահանվել է նաև«Ջեյն Օսթին», «Պադինգթոնի արկածները», «Մերի Փոփինսը վերադառնում է» և այլ ֆիլմերում։

