fbpx
Սպորտ
12:59 21/02/2020

Ակումբային նոր ռեկորդ Ռոմայից

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» հաղթանակ տարավ «Գենտ»-ի նկատմամբ 1։0) հաշվով։

Այսպիսով, հռոմեական ակումբը եվրոպական մրցաշարում խփած գոլերի շարքը հասցրեց 10 խաղի՝ թարմացնելով իր իսկ ռեկորդը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին:

Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 13-րդ րոպեին խփել է հռոմեացիների հարձակվող Կարլես Պերեսը, որը հունվարին էր համալրել «Ռոմա»-ի կազմը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել է «Ռոմա»-ի պահեստայինների նստարանին, սակայն փոխարինվել է 79-րդ րոպեին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ