Հարկային օրենսգրքում երկու փոփոխություն է կատարվել

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով թույլ է տրվում տնտեսվարողին սեփական հայեցողությամբ որոշել ներմուծվող կամ ձեռք բերվող հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները։

Ազգային ժողովի կողմից ընդունվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հարկային պարտավորությունների չկատարման դեպքում իրականացնել տույժերի կրկնակի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Նոր նախագծով առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ 0.04։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 109՝ կողմ, 0՝ դեմ և 0՝ ձեռնպահ ձայներով։

Ամենաթարմ