fbpx
Կառավարություն

Նախորդ տարում հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ

2021 թվականին հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 22.7 տոկոսը: Դրանք 2020 թվականի նկատմամբ բարելավել են 0.3 տոկոսային կետով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս տարվա 5 ամիսների ամփոփված հարկային եկամուտների և պետական տուրքերի փաստացի ցուցանիշ ունենք, որը 762 միլիարդ դրամ է, 2021 թվականի 5 ամիսների նկատմամբ 23.2 տոկոսով ավելին է: Սա հուշում է մեզ, թե մենք ինչպես ենք առաջ շարժվում այս տարվա պետական բյուջեն կատարելու ընթացքում»,- ասաց Խաչատրյանը:

Նա շեշտեց այն փոփոխությունը, որը դրական է ազդել հարկային եկամուտների վրա: Խոսքը մետաղական խտանյութերի արտահանման պետական տուրքի գումարների մասին է:

«Դրանք 24.6 միլիարդ դրամ էին կազմել՝ կիրառվելով 2021 թվականի սեպտեմբերից: Տեղեկացնեմ նաև, որ հունիսի 10-ի դրությամբ այս մասով մենք ունենք 34.6 միլիարդ դրամ»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ