Այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և հավելել.
«Խոնարհումս մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածների վառ հիշատակի առջև»: