Միհրան Հարությունյանը շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միության կողմից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միության կողմից։

«Այսօր Ռուսաստանի հայերի միության կողմից ստացա «Ոսկե խաչ» շքանշանը։ Շնորհակալություն ուշադրության և վերաբերմունքի համար։ Սփյուռքը պիտի կարևորագույն դեր խաղա Հայաստանի զարգացման գործում, պոտենցիալը պիտի օգտագործվի բոլոր ոլորտներում։

Հիմա, ցավոք, սփյուռքի ճանապարհը Հայաստանում դժվարին է և հաճախ փակ։ Մենք պետք է ոչ թե բառերով, այլ գործով ստեղծենք համախմբված Հայաստան-Արցախ-Սփյուռք հարթակ։ Մենք բաժանումներ չունենք, մենք բոլորս հայ ենք, որոնք պիտի օգտակար լինեն մեր պատմական հայրենիքին։

Եղե՛ք պրոֆեսիոնալ և քաղաքացիական ակտիվություն դրսևորե՛ք։ Այդժամ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- գրել է մարզիկը։

Ամենաթարմ