Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին:
Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը:
Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, ում կյանքի գնով իրականություն է դարձել այս պանծալի տոնը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը»:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/594083507955693?__cft__[0]=AZUR5waY7-Cxoz6H_Ame2MzoS0EcSznI5j3fyORcYiJ-SX-a2evem5AWHclQ2CqkBi92BCw7EC4vfbW13Udg1T-IXs8gkl4GP7DQTxXUMDhSwAv1toJ4wwHtM5y8gGJzqMZrwX61LwVTVJFVfjPLuAuSQxJrUvG1JhTd6DOkH8w8fA&__tn__=%2CO%2CP-R