Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտարարություն է տարածվել հունվարի 26-ին։
Քանի որ հունվարի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա նույնպես կորոնավիրուսի թեստ է հանձնել։
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հարությունյանի թեստի պատասխանը բացասական է եղել։
Խոսնակի խոսքով՝ նախագահն իրեն լավ է զգում ու շարունակում է բնականոն աշխատանքը։