Մեր և Ադրբեջանի սահմանագծման ու սահմանազատման հասցեատերերը կարող են լինել ԱՄՆ-ն և Հնդկաստանը․ Նարեկ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

ՊՔՔ-երը, ԱՄՆ-ի ու Հնդկաստանի ներգրավումը, Patch the line-ը և քաղաքացիական, ժողովրդավարական հանրույթը

Հիշենք, որ ՀՀ ղեկավարները պնդում են, որ երբ մեր կողմը որևէ պայմանների փնջի համաձայնվում է, նոր պայմաններ են առաջ բերում հակառակորդները կամ դավադիրները:

Ես հավատում եմ այս իրողությանը, սակայն այն արտահայտողներն ու մեզ դա համոզողները չեն հավատում կամ մոռանում են իրենց ասածները, սկսում են հակասել իրենք իրենց: Այդ գործելաոճին չկա հիմնավորում, բացի սեփական, սուբյեկտի շահը, ասելիքը առաջ բրդելու փորձը:
Բայց ես վերջին շրջանում քիչ եմ կարևորում դերակատարներին կամ անձերին, այլ գործընթացներն եմ առաջնային դիտարկում, որովհետև դերակատարները վարկյանում փոխվում են:

Իսկ ներկայիս ակտիվ գործընթացը ներհայաստանյան քաղաքական կյանքում հետևյալն է. Փողոցում են մարդիկ, որոնց մի մասը Նիկոլին մեղադրում էր հոկտեմբերի 19-ին Պուտինի առաջարկով պատերազմը չդադարեցնելու մեջ: Սրանց պայմանական ասենք՝ պուտինյան քողարկված քարոզիչներ (ՊՔՔ): Այսպիսի քարոզ է անում նաև ՀԴ-ն ու ՊՈւ-ն, որոնք միմանց հետ համագործակցում են, երբեմն էլ իրար հարվածում, ինչպես փողոց դուրս բերվածների մի մասը:

Մարդիկ, որ միացել են ՊՔՔ-ին, մի մասը արդարացիորեն փորձում է հայրենանվեր գործ անել, քանի որ տակը չեն տեսնում, թե ինչ կա: Նման կերպ գործընթացի մեջ են մտել Սյունիք մեկնած ազնվագույն կամավորականներ, որոնք կարող են սեպարատիզմի համար գործիք դառնալ դավադիրների ձեռքում, բայց սա այլ գրառման թեման է:

ՊՔՔ-ն փորձում է քաղաքացիական հասարակության իմիտացիա անել, որն իբր դեմ է սահմանների ճշգրտմանը և խքղաղությանը: Սահմանների ճշգրտումն առաջարկել են մեր կողմին, մեր կողմը համաձայնվել է, նույնիսկ ամենավատ ձևերով էլ կարա համաձայնված լինի, սակայն գործընթացը տեղից չի շարժվում: Հոկտեմբերի 19-ը հիշեցի, քանի որ այս դեպքում էլ, եթ չգնան ճշգրտմանը, ապա մեղադրանքը կկխվի իշխանության գլխին, որ չարեցիք: Նիկոլը բղավում է ու շահագրգիռ է Patch the line-ին, որը չի շարժվելու տեղից, քանզի դա ռուսական կողմին ձեռք չի տալիս և միայն իրեն է վերապահված այն անել կամ չանելը:

Ուզում եմ հստակ հասկանաք, հասկանանք բոլորս, որ ղարաբաղյան կոնֆլիկտը, որը հիմա տեղափոխվել է Սյունիք, դա միայն ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը, եթե որևէ կերպ, որևէ ձևով հնարավոր դառնա կոնֆլիկտի լուծումը, հետևաբար ՌԴ-ն իր ՊՔՔ-երով հանդերձ տարածաշրջանից սիրուն հեռանալու է որոշ ժամանակ անց: Իսկ իրենք ուզում են մնան և իշխեն տարածաշրջանում:

Սա լավագույնս գիտակցում է Ադրբեջանն ու լավագույնս օգտվում է հա՛մ մեր թուլացած իրավիճակից, հա՛մ Ռուսաստանի դավադիր դիրքորոշումից, և փորձում է հնարավորիս իրենով անել տարածքներ, վնասել ու թուլացնել մեզ:

Ի՞նչ ենք անում ենք: Մենք ասում ենք Patch the line, բայց հասցեատերը սխալ ենք ընտրել, որը բխում է մեր իշխանությունների հավատարմությունից առ Ռուսաստան: Հիմար սեր առ Ռուսաստան, որից միայն կորուստներ ենք կրել ու ցավալի վիճակից հայտնվել ենք անկախության ու ինքնիշխանության, Սյունիքի ու Հայաստանի կորստի առաջ:

Այս իրավիճակը փրկելու միակ ձևը, դա այլ հասցեով դիմելն է: Մեր և Ադրբեջանի սահմանագծումն ու սահմանազատումը չի կարելի թողնել, որ ՌԴ գենշտաբով կարգավորվի, որովհետև նախ չեն անելու հրահրելով էսկալացիաներ, իսկ անելուց էլ ոչ միայն ոչ ձեռնտու քարտեզներ են դնելու սեղանին, այլև մեր տարածքի ներխուժման դեմ ոչինչ չեն անելու, և դա իրենք համարելու են զրոյական կետը բանակցությունների համար, ինչը խաթարելու է մեր անկախությունն ու ինքնիշխանությունը:

Հասցեատերը երկուսը կարող են լինել: Առաջինը՝ ԱՄՆ և երկրորդը՝ Հնդկաստանը: ԱՄՆ-ի Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային ստիպելու գործիքակազմերը հստակ են, իսկ ակտիվ մասնակցությունը պետք է իրականացվի Հնդկաստանի միջոցով, որովհետև Հնդկաստանի լոյալությունը ԱՄՆ-ի ու Իրանի հետ մանևրում է Իրանի ու ԱՄՆ-ի հակասությունները:

Իսկ մեր ՊՊՔ-երը իբր ակտիվ քաղաքացիական հասարակություն կեղծ օրակարգ են մտցրել, որպեսզի հենց ԱՄՆ-ին և այլ ժողովրդավարություններին համոզեն, որ այստեղ չկա այն գիտակից հանրույթը, որը շահագրգիռ է կոնֆլիկտի լուծմանը, շահագրգիռ է սահմանների ճշգրտմանը և որ առաջնորդվում է սեփական պետության շահով և միջազգային իրավունքով, որի դեմ և՛ պետք է խոսենք, և՛ ցույց տանք իշխանությանը ճիշտ հասցեատերերին, և՛ հասցեատերերին հասցնենք, որ մենք այստեղ ենք և առաջնորդվում ենք մեր պետական շահով, անկախության, ազատության, ինքնիշխանության արժեքներով ու ժողովրդավարությամբ»:

 

Ամենաթարմ