fbpx
Կառավարություն

Հասցեատերը ոչ միայն ԱԱԾ տնօրենն է, այլ նաև քաղաքացիները. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե համացանցում մանիպուլյացիաներ անողները պետք է կոշտ հակահարված ստանան, նշեց.

«Հասցեատերը ոչ միայն ԱԱԾ տնօրենն էր, նաև քաղաքացիները, անձինք, որ չչարաշահեն խոսքի ազատության իրավունքը: Խնդիրն այստեղ կեղծ լուրերը չեն, այլ՝ եթե կան նրանց արարքներում ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ, այդ համատեքստում է ասված»:

Զեյնալյանը շեշտեց՝ անանուն գրառումներ և տեղեկատվություն տարածելը մի բան է, դրանով խաթարել ազգային անվտանգությունը կամ մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորել՝ մեկ այլ բան: Նա նաև հավելեց, որ պատիվն ու արժանապատվությունը մարդու իրավունքների հիմքն են, ինչը պակաս արժեք չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ