fbpx
Առողջապահություն

Հաստատվել է 26 նոր դեպք. 14 քաղաքացի առողջացել է. ՀՄՏԿ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում գրառում է կատարել և նոր տեղեկատվություն հայտնել Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի նոր ցուցանիշների մասին:

«Ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք առողջացեկ է ևս 14 քաղաքացի:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ»։

Այսպիսով հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1039 է, առողջացել է 211 մարդ և մահացել` 14-ը:

 

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/672044173631513/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ