Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուս է հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։
Նշվում է, որ նրանցից մեկը կապված է Մարտակերտի շրջանի նախկինում հաստատված օջախի հետ, 2 դեպքը Հադրութի շրջանից է և հանդիսանում է նոր օջախ։ Եվս 3 դեպքը գրանցվել է Ստեփանակերտի բուժանձնակազմի աշխատակիցների մոտ։
Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում.
Այսպիսով, հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 6 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 103, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 34 քաղաքացի:
Պացիետներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:
Ընդհանուր թեստավորումների քանակը 2170 է:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/159789402328515?__cft__[0]=AZWi8HzXaCUGc6GO8lmgRF86SRer3Tai7GLnfzQx17LNLxrX9a-f3nR5bvZVbQjdNinaCyF6rA46mIfmTo_EXcNPCDrC8SmAAOzwClJAp6HrsA9pRurBqIcCj0tFDDadTDyRhQoplNw7YnlQxxurO89mpCvFTsvMPeIheGbDCnHLcg&__tn__=%2CO%2CP-R