Երեկ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Բայերին» 4-2 հաշվով։
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է այդ հաղթանակը։
«Մենք շատ հպարտ ենք, որ արեցինք դա:
Թիմը վերջին մի քանի շաբաթների ընթացքում խաղաց սենսացիոն, տրամադրությունը պարզապես ֆանտաստիկ է: Հաճելի է տեսնել, որ խաղացողները հավատում են իրենց ուժերին: Մենք պարզապես շատ ուրախ ենք:
Այն, ինչ փնտրում է այս թիմը, արտառոց է: Երկրորդ խաղակեսում եղան մի քանի պահեր, որոնք մենք ցանկանում էինք բարելավել: Բայց այսօր միակ բանը, որ կարևոր է, չեմպիոնի ուրախությունն է:
Խաղացողները կարող են մի քանի օր հանգստանալ, և այդ ժամանակ մենք կնախապատրաստվենք Չեմպիոնների լիգային», – Ֆլիկի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

