ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համար, հայտարարել է Պետդեպը։
«Տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների համար 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները և չպայթած զինամթերքը շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և խոչընդոտել տեղահանվածների անվտանգ վերադարձը:
Հաշվի առնելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ ԱՄՆ նոր ֆինանսավորումը կշարունակի ամրապնդել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այդ ջանքերը չափազանց կարեւոր դեր են խաղում մարդու անվտանգության ամրապնդման համար և տեղահանվածներին թույլ են տալիս վերադառնալ իրենց տները և անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։