ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 20-21-ն ընկած ժամանակահատվածում Լուսահովիտ բնակավայրի «Փոքր շամուտ» տարածքում ապօրինի հատվել է 46 ծառ։
«Իջևանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 23-ին Իջևանի Մետաղագործների փողոցի տներից մեկի բակում գտնվող փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերից պատրաստված տախտակներ և գերանների երեսաթափեր։ Հայտնաբերվածը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է փորձաքննություն։
- Լոգարանում հայտնաբերվել է տանտիրուհու անդամահատված մարմինը․ ոստիկանություն
- 22-ամյա երիտասարդը ամուսնության նպատակով 13-ամյա աղջիկ էր փախցրել․ ոստիկանություն
Շարունակելով միջոցառումները՝ Իջևանի քրեական հետախույզները Այգեստան փողոցի առանձնատերից մեկի պահեստարանում հայտնաբերել են 2,2 մետր երկարության տարբեր տրամաչափի 168 գերան։ Պարզվել է, որ գերանները պատրաստվել են Լուսահովիտ բնակավայրում հատված 46 ծառից։
Բաժին բերման ենթարկված 29-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, և որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Տղամարդը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: