Նոյեմբերի 18–ին Հայաստանի էլեկտրական ցանցերի մասով ավարտվում է վարույթը, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա 10 օրում պետք է նիստ գումարի։
ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ համդիպմանը նշել է․
-Մյուս կողմը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որ դիրքորոշում ձեւավորած ներկայանա հանձնաժողովի նիստին։ Բայց ես, որպես 3,5 ամսվա ժամանակավոր կառավարիչ, ինքս ուսումնասիրությունների, այդ թվում վերահսկողության շրջանակում, վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից։ Դրանից հետո արդեն ՀԷՑ–ի հետագա ճկատագիրը կկանխորոշվի արդեն ՀԾԿՀ ընդունած որոշումից բխող մյուս իրավակարգավորումներով»

