ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 26․06․2019 թ․ կայացած 6-րդ նիստի քննարկվել է Հանրապետության 33 համայնքներից ներկայացված 41 սուբվենցիոն ծրագրային հայտ։ Քննարկման արդյունքներով հավանության է արժանացել 39 ծրագրային հայտ՝ ընդհանուր 1,627 մլրդ դրամ արժեքով։ ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 822 մլն դրամ։
Հավանության է արժանացել ևս 39 սուբվենցիայի ծրագրային հայտ
By
Posted on