Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Telegram-ի ալիքից։
- Ատեստավորված ուսուցիչներին կհատկացվի հավելավճար․ կառավարության որոշումը
- Նախարար Դումանյանի հրամանով՝ հաստատվել է նաև ուստարվա ավարտի ժամկետը
«Փոփոխությունները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները», – ասված է տարածված հաղորդագրության մեջ։