2-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ քննարկվել են զորամասերում սննդի մատակարարման կազմակերպման, քաղաքացիական կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցեր:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել և համապատասխան հրահանգներ է տվել ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը: