fbpx
Արցախ

ՇՏԱՊ ՀԱՎԱՔ ՌԴ դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն Արցախի

Օգոստոսի 16-ին ժամը 13։00-14։00-ն ՌԴ դեսպանատան առաջ տեղի է ունենալու հավաք՝ ի աջակցություն Արցախի։

Հաշվի առնելով 2020 թվականի Արցախյան 2-րդ պատերազմով պարտադրված նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնք հայտարարության հաջորդ իսկ պահից բազմաթիվ անգամներ անմարդկայնորեն խախտել է Ադրբեջանի Հանրապետությունը, և որոնք արձանագրվել են Լեռնային Ղարաբաղ Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, միջազգային կառույցների, ընդհուպ, որոշ խախտումներ նաև արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների կողմից,

Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի պարտադրված հայտարարության Ադրբեջանի կողմից 6-րդ կետի խախտմամբ Լաչինի միջանցքում գտնվող՝ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների շուրջ ստեղծված իրավիճակը, որը նպատակ է հետապնդում խաթարելու Լեռնային Ղարաբաղը (Արցախի Հանրապետություն) Հայաստանին միացնող Լաչինի մարդասիրական միջանցքի բնականոն աշխատանքն ու կարգավիճակը, ինչի հետևանքով ԼՂ-ն կարող է հայտնվել լիակատար շրջափակման մեջ։

Հաշվի առնելով Արդբեջանի կողմից շարունակվող հայատյաց, ահաբեկումներով, սպանություններով, պատանդներ վերցնելով իրականացվող ռազմականացված քաղաքականությունը, այդ թվում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի և Լաչինի մարդասիրական միջանցքում ապրող խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև մահաբեր ԱԹՍ-ներով հարձակումները ԼՂ օրինական զինված ուժերի վրա,

Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի փաստացի անգործությունը և ուշացած արձագանքը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին, հայ բնակչության սպանություններին, ունեզրկումներին, հողազավթումներին, ահաբեկչություններին, պատանդառություններին,

Պահանջում ենք Ռուսաստանի Դաշնությունից՝

-Իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստանձնած պարտավորությունները,

-իրականացնել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների ամբողջական վերադարձը,

-վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն) և Ադրբեջանի միջև շփման գիծը,

-բացառել նոր ռազմական էսկալացիաները,

-բացառել Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի մարդասիրական միջանցքի կարգավիճակի խաթարումը, մինչև կողմերի փոխադարձ համաձայնությամբ Լաչինի միջանցքով փոխարինող նոր երթուղու լիարժեք պատրաստ լինելը 2 կողմից։

Հակառակ դեպքում կասկածի տակ է դրվում ռուսական խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը և Ռուսաստանի Դաշնության հեղինակությունը։

«Արցախի Հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ