«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» Doctor Strange in the Multiverse of Madness կինոժապավենը՝ Marvel Cinematic Universe-ի 26-րդ ֆիլմը, ըստ The Wrap-ի՝ հավաքել է ավելի քան 800 միլիոն դոլար:
Նյութում նշվում է, որ երեք շաբաթվա ընթացքում «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում»-ն առաջ է անցել Ջեյմս Բոնդի վերջին՝ «Մահանալու ժամանակը չէ» («No Time to Die») ֆիլմից և Մեթ Ռիվզի «Բեթմեն»-ից («The Batman»)։
803 միլիոն դոլարից 342 միլիոնը ստացվել է ԱՄՆ-ից, մնացածը՝ այլ երկրներից։
«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում»-ի պրեմիերան եղել է մայիսի 5-ին: Ֆիլմը թողարկման երկրորդ շաբաթում անկում է ապրել 60%-ով։