fbpx
Աշխարհ

Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է

Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին ստամոքսի գրիպով հոսպիտալացվել է, այս մասին հայտնում է CBS-ը։

Նրա ընկերուհու՝ հեռուստահաղորդավար Գեյլ Քինգի խոսքով՝ Ուինֆրիի մոտ ախտորոշվել է ծանր ջրազրկում։

Քինգը հույս է հայտնել, որ իր Ուինֆրին շուտով իրեն ավելի լավ կզգա։

«Նա ստամոքսի գրիպի պես մի բան ունի: Մանրամասների մեջ չեմ խորանա»,- ընդգծել է Քինգը:

Նշենք, որ Օփրա Ուինֆրին մշտապես ներառվում է Forbes հեղինակավոր հանդեսի՝ 100 ամենաազդեցիկ հայտնի մարդկանց ցուցակում և նույնիսկ գլխավորել է այն: Բացի այդ, նա ճանաչվել է աշխարհի առաջին աֆրոամերիկացի կին միլիարդատերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ