Նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում անցկացվել է CYBERGEN 2022 կիբեռանվտանգության համաժողովը, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբեռանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է կիբեռանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի կիբեռանվտանգության թիմը: