Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում «Բրեշիան» հյուրընկալել էր «Ինտերին»: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ «Ինտերի» հաղթանակով:
Առաջին խաղակեսում՝ 23-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց խաղի հաշիվը: Իսկ 63-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրկնապատկեց այն:
76-րդ րոպեին Միլան Շկրինյարի ինքնագոլի շնորհիվ կրճատվեց խաղի հաշվի տարբերությունը։
Հավաքելով 25 միավոր՝ «Ինտերը» բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

