ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում` հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:
Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։
Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ:
Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:
Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3072119536157519